
Ray-Ban Junior | RJ 9506S 223/T5
Currently out of stock
Color
Ոսկեգույն
Lens · Bridge · Temple (mm)
50mm
Lens width
13mm
Bridge
120mm
Temple
Product Details↓
Իտալա-ամերիկյան Ray-Ban ապրանքանիշը ակնոցների աշխարհահռչակ բրենդ է, որի կողմից ներկայացվող արևային ակնոցների և օպտիկական շրջանակների ձևերը մշտապես եղել են լեգենդար, առաջնորդել ակնոցների բեսթսելերների ցանկը ամբողջ աշխարհում: Պարզությունը և ազատ ոճը մարմնավորված են Ray-Ban-ի ակնոցներում։ RJ 9506S 223/T5 մանկական արևային ակնոցը հայտնի Ray-Ban Aviator մոդելի կրկնօրինակն է՝ փոքր չափերով և նախատեսված երեխաների համար: RJ 9506S 223/T5 մոդելը ունի ոսկեգույն, բարակ, մետաղե շրջանակ` կրկնակի կամրջակով և արցունքաձև ոսպնյակներով։ Ակնոցի շագանակագույն ոսպնյակները ունեն 100% պաշտպանություն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Ոսպնյակները նաև պոլարիզացված են, ինչը նշանակում է, որ դրանք պաշտպանում են աչքերը տարբեր մակերեսներից (ջուր, ձյուն և այլն) արտացոլվող արևի ճառագայթներից՝ ապահովելով հարմարավետ տեսողություն։ Պոչիկների ծայրերը պատրաստված են պլաստիկից և ավելի լայն են, ինչի շնորհիվ ակնոցը ավելի հարմարավետ է նստում ականջների հետևում։ Քթի բարձիկները կարող են հարմարեցվել քթի ձևին և չափին՝ այդպիսով ապահովելով կրման ավելի բարձր հարմարավետություն:
- SKU
- 00-0034279
- Model
- RJ 9506S 223/T5
- Frame Color
- Ոսկեգույն
- Material
- Մետաղ, Պլաստիկ
- Gender
- children